Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Տեսարանները կշարունակվեն պառլամենտում

Տեսարանները կշարունակվեն պառլամենտում
19.03.2024 | 20:00

Էսօր ու առաջիկա մի քանի օրերին էս արյունոտ ցիրկի մյուս տեսարանները կշարունակվեն պառլամենտում, որտեղ ինքնամոռաց կփորձի ուղեղ լվանալու հերթական պորցիան տալ:

Լուրջ դեմքով կգա, կկանգնի ու կսկսի իր գործողությունների, արածի «լեգիտիմության», Հայաստանի «սուվերենության», «ինքնիշխանության» քվազիթեզերի վերաբերյալ հեքիաթները: Կփորձի դիսկուրս ծավալել, չէ, ագրեսիվ չի պահի, փուլը տուրբուլենտ է՝ խաղեր կտա ու «կռուտիտներ» կանի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ